211652_close_icon
views-count5949 դիտում article-date 20:20 11-02-2017

Փախցրած «Մոսկվիչը» հայտնաբերվեց, բայց առանց գազի բալոնի

Փետրվարի 10-ին, ժամը 8.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շենքերից մեկի բակում կայանված «Մոսկվիչ-2140» ավտոմեքենան փախցրել են: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.30-ին, «Մոսկվիչը» հայտնաբերվել է Նորքի 5-րդ փողոցում: Մեքենայի վրայից բացակայում էր գազի բալոնը: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր