211652_close_icon
views-count2244 դիտում article-date 15:00 11-02-2017

Բաղրամյանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Տիգրանաշենի լեռնանցքներում, Գավառ –Մարտունի,Գավառ –Սևան ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջևանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր