Հնդիկ նախարարը կոչ է արել բռնաբարողներին պատժել խոշտանգումների ենթարկելով
Հնդկաստանի Ջրային ռեսուրսների հարցերով նախարար Ումա Բհարթին հայտարարել է, որ տեղի ոստիկանությանը կարգադրել է բռնաբարողներին որպես պատիժ կտտանքների ենթարկել, յնան ժամանակ, մինչև որ նրանք կաղաչեն ներել իրենց, հաղորդում է BBC-ն։
Նախարարն այդկերպ է պարզաբանել երկրում բռնաբարության չափազանց շատ դեպքերը նվազեցնելուն ուղղված իր ցանկությունը։
«Բռնաբարողներին հարկավոր է տանջել հենց իրենց զոհերի աչքի առաջ, մինչև որ նրանցից ներղություն կխնդրեն»,-ասել է նախարարը։ Նա հիշեցրել է 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած սարսափելի դեպքը, երբ կինն ու նրա դուստրը Բուլանդշահրում դարձան խմբակային բռնաբարության զոհերը։
Նշենք, որ Բհարթին BJP իշխող կուսակցության անդամ է և մեկ անգամ չէ, որ հանրության ուշադրությունը հրավիրել է լուրջ պատիժներ սահմանելու մեթոդին։