Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է
Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Զոհերի թիվը գնալով աճում է։ Ինչպես հաղորդում է BBC-ն, զոհերի թիվը հասել է 284-ի։
Հոսպիտալացվել է մոտ 400 մարդ, իսկ անօթևանների թիվը հասնում է 2500-ի։ Ավելի վաղ Իտալիայում գտնվող ՀՀ հյուպատոսարանը տեղեկացրել էր, որ նախնական տեղեկություններով երկրաշարժի հետևանքով հայեր չեն տուժել: