Իտալիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է
Իտալիայի կենտրոնական հատվածում այսօր տեղի ունեցած հզոր՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի, գրում է Reppublica թերթը։
Աղետի վայրում փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Մեծապես տուժել են Արկուատա-դել-Տրոնտո, Ակկումոլի, Ամատրիչե և Պեսկարա-դել-Տրոնտո քաղաքները։ Անհայտ կորած է համարվում մոտ 100 մարդ։
Երկրաշարժից հետո մի քանի հետցնցումներ են տեղի ունեցել երկրի ողջ տարածքում։