27988 դիտում
14:26 10-02-2017
Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ապագա առյուծ-զինվորները երդվեցին, որ հանուն հայրենիքի՝ չեն խնայի նաև իրենց կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 10-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ նորակոչիկ զինվորների երդմնակալության արարողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն սկսվեց Գյումրիի Վարդանանց հրապարակում։
Գյումրու զորամասերից մեկը զորակոչված նորակոչիկները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին ու հանուն նրանց՝ չխնայել նույնիսկ իրենց կյանքը:
Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Նրանք ժամանել էին հանրապետության տարբեր մարզերից: Զորամասի շարքերը համալրեցին 16 քաջ նորակոչիկներ։
Հրամանատարական կազմը երդման կարգից հետո թույլ տվեց նորակոչիկ զինվորներին 2 ժամ անցկացնել իրենց ծնողների ու ընկերների հետ, ինչից հետո նրանք կվերադառնան զորամաս:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2002 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)