211652_close_icon
views-count126949 դիտում article-date 11:23 22-02-2017

Արցախում՝ Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ապագա առյուծ նորակոչիկ զինվորները երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 21-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում տեղակայված N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկ զինվորների երդմնակալության արարողությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորեց նորակոչիկներին՝ Հայկական բանակը համալրելու կապակցությամբ, ինչպես նաև նրանց ծնողներին, և վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի անառիկ պահեն սահմանը հակառակորդի ցանկացած ոտնձգությունից։ Երդման արարողությունից հետո զինծառայողները հրամանատարի թույլտվությամբ մի քանի ժամ անցկացրեցին իրենց ծնողների, հարազատների ու ընկերների հետ, որից հետո վերադարձան զորամաս՝ ծառայության։ Զինվորները իրենց խոսքում նշում էին. «Մենք գիտենք՝ ինչպիսի զորամասում ենք անցկացնելու մեր 2 տարիները ու վստահեցնում ենք, որ ծառայելու ենք այնպես, ինչպես ծառայել են մեր նախորդները, որոնցից ամեն մեկը մի Առյուծ Մհեր է եղել, մի Սասնա Դավիթ, Մոնթե, Անդրանիկ ու Սպարապետ Վագեն Սարգսյան։ Կարճ ժամանակում արդեն դեմբելներից շատ բան ենք լսել, թե ինչպիսի հերոսական զորամաս է նաև մեր զորամասը։ Մեր ծնողները հետագայում հպարտանալու են մեզանով, քանի որ վստահեցնում ենք՝ Արցախ աշխարհի լեռների նման անառիկ ենք լինելու, անկոտրուն, ու եթե թշնամին փորձի ոտնձգություններ կատարի, ապա արժանի հակահարված է ստանալու»։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 631+
631+

Նմանատիպ նյութեր