Տոնական միջոցառում Լուսակերտի զորամասում. շարահրապարակում ասեղ գցելու տեղ չկար. ապագա առյուծ զինվորները երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 3-ին, տոնական օր էր Կոտայքի մարզի Լուսակերտի զորամասում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զորամասի շարահրապարակում ասեղ գցելու տեղ չկար:
Տեղի էր ունենում նորակոչիկ առյուծ զինվոր տղաների երդման արարողությունը:
Զինվորները իրենց ծնողների, հարազատների, ընկերների, զորամասի հրամանատարի, սպայական կազմի առջև երդվեցին, որ ծառայելու են հանուն Հայաստանի Հանրապետության և իրենց կյանքը չեն խնայի հայրենիքի պաշտպանության գործում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի