211652_close_icon
views-count68157 դիտում article-date 18:17 13-08-2017

ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության զորամասում նորակոչիկ զինվորները երդվեցին՝ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել՝ հանուն հայրենիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության զորամասում հանդիսավորությամբ տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին զորամասի հրամանատարական կազմը, ինչպես նաև նորակոչիկների հարազատներն ու ընկերները։ Նորակոչիկները երդվեցին, որ իրենք նույնպես շարունակելու են այն գործը, որը կատարել ու կատարում են սպաներն ու զինվորները, այն է՝ անառիկ պահել սահմանը և եթե թշնամին փորձի ոտնձգություն կատարել, ապա իրենք արժանի հակահարված կտան նենգ թշնամուն թե՛ օդում և թե՛ ցամաքում։ Լուսանկարները՝ Գևորգ Օհանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 410+
410+

Նմանատիպ նյութեր