2490 դիտում
13:03 22-01-2016
Արսեն Վենգեր. «Արսենալը» պետք է պատրաստ լինի Դիեգո Կոստայի հետ ճակատամարտին. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Չելսիի» խաղից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հատուկ անդրադարձել է «կապույտների» հարձակվող Դիեգո Կոստային:
«Արսենալը» պետք է պատրաստ լինի ճակատամարտին: Երբ խաղադաշտում է Դիեգո Կոստան, նա կռվելու է ու ամեն ինչ կախված կլինի մրցավարներին: Պետք է կենտրոնանանք խաղի վրա:
Շատ բարդ հանդիպում է լինելու, խաղադաշտ են մտնելու շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ու բոլորն էլ հասկանում են այս խաղի հսկայական նշանակությունը», ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ 2015թ. այս թիմերի միջև`սեպտեմբերին կայացած առաջին խաղաշրջանի հանդիպման 1-ին խաղակեսի վերջում տեղի ունեցավ ընդհարում` «Արսենալի» պաշտպան Գաբրիել Պաուլիստայի և Դիեգո Կոստայի միջև: Պաուլիստան խաղադաշտից հեռացվեց, սակայն հետագայում նրա կարմիր քարտը չեղյալ համարվեց, իսկ Կոստան իր սադրիչ գործողությունների համար 3 խաղով որակազրկվեց: Խաղն ավարտվեց «Չելսիի» հաղթանակով` 2:0:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2496 դիտում
16:57 23-04-2019
Արսեն Վենգեր. Ենթադրում եմ, որ մի օր «Արսենալը» կգլխավորի «Արսենալը»
7878 դիտում
18:54 13-03-2017
Հենրիխ Մխիթարյան. Պետք է պատրաստ լինենք ճակատամարտին
3582 դիտում
13:58 10-02-2017
Անտոնիո Կոնտե. Դիեգո Կոստայի հետ կապված իրավիճակը լիովին պարզ է
Այս բաժնից
3706 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2698 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2476 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ