Անտոնիո Կոնտե. «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը բարդ է լինելու
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է ԱՊԼ-ի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք հանդիպմանը:
««Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը բարդ է լինելու: Պետք է ուշադիր լինենք: Աշխատում ենք այդ ուղղությամբ: Այդ խաղը պետք է բոլորին ուրախացնի: Խաղալու ենք հրաշալի մթնոլորտում, ամբողջ աշխարհում այդ հանդիպումը դիտելու են:
Ես միշտ ճնշում զգում եմ: Խաղերից առաջ զգում եմ, որ անհրաժեշտ է հաղթել. հենց դա է ճնշումը: Նախորդ մրցաշրջանում նույնն էր: Մենք առաջին տեղում էին և հաղթելու անհրաժեշտությունը ճնշում էր մեզ:
Ես սիրում եմ ճնշումը, ես ծնվել եմ այդ զգացողությամբ: Ես միշտ զգում եմ նույն ճնշումը», ասել է Կոնտեն:
«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին: