«Բավարիայի» նախագահ. Դուգլաս Կոստայի փորձերը մեր մոտ չեն անցնի
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի արտահայտությունը, որ մյունխենյան ակումբում նա իրեն երջանիկ չի զգում:
«Աշխատավարձը բարձրացնելու նման հուսահատ փորձերը մեր մոտ չեն անցնի: Նա կարող է դա փորձել թեկուզ տաս անգամ: Իսկ ընդհանրապես, նա բողոքելու տեղ չունի», ասել է Հյոնեսը:
Նշվում է, որ բրազիլացուն պատրաստ է ձեռք բերել «Յուվենտուսը»:


