Մահացել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը
Այսօր` փետրվարի 10-ին, երկարատև հիվանդությունից մահացել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։