32556 դիտում
18:41 27-01-2017
Երևանի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության վարչության պետը, Երևանի ՃՈ պետի տեղակալն ու «Սանիթեք» ընկերության ղեկավարը այլ ձևով էին փորձում լրագրողների «հախից գալ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 27-ին, Թումանյանի այգում՝ առատ ձյան տակ, տեղի է ունեցել համատեղ ճեպազրույց՝ ձյան տեղումների, ինչպես նաև առաջիկա օրերի համար անհանգստացնող եղանակային կանխատեսումների պայմաններում Երևանում բնակչության անվտանգ տեղաշարժի կազմակերպման և ձնամաքրման համար ձեռնարկվող աշխատանքների մասին:
Խոսել են՝ Երևանի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության վարչության պետ Հրայր Անտոնյանը, Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը և «Սանիթեք» ընկերության ղեկավար Արգիշտի Տիգրանյանը:
Ներկայացվել են, թե ինչպես են ընթանում ձյան մաքրման աշխատանքները և քաղաքում անվտանգ տեղաշարժի համար հետիոտներն ու վարորդներն ինչ հիմնական կանոնների պետք է հետևեն:
Մասնակից լրագրողների դժգոհությանն ի պատասխան, թե ինչու է ճեպազրույցն անցկացվում դրսում այս ցուրտ եղանակային պայմաններում, խոսնակները նշեցին, որ «Սանիթեքի», քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նման պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, հետևաբար լրագրողները, դուրս գալով իրենց հարմարավետության գոտուց և 30 րոպե աշխատելով դրսում, կարող են ավելի օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը մեր համաքաղաքացիներին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1480 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)