Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել Mercedes-ը
Փետրվարի 10-ին, ժամը 06:51-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ «Հրազդան» ցուցանակի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Քաղսի գյուղի սկզբնամասում արգելափակումից դուրս են բերել Mercedes C180 մակնիշի 023 RR 32 պետհամարանիշով ավտոմեքենան: