Մայրաքաղաքի մայթերի սալապատումը կշարունակվի նաև 2017 թվականին
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2017թ. ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն մայթերի բետոնե ձևավոր և քարե սալիկների վերատեղադրման կամ նորերով փոխարինման աշխատանքները: Այն մայթերին, որտեղ սալիկները վնասվել են ու ենթակա չեն հետագա շահագործման, դրանց փոխարեն նորերը կտեղադրվեն, իսկ այն հատվածներում, որտեղ տարիների ընթացքում առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկներն անվնաս են մնացել, տարածքի հարթեցումից հետո կվերատեղադրվեն:
Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2017թ. ծրագիրը կմեկնարկի գարնանից` եղանակային բարենպաստ պայմանների առկայությամբ: