«Օրվա փաստը». 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի մայթերի սալիկապատման մակերեսը կազմում է 53 500 քմ
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի մայթերի սալիկապատման ծավալը:
Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին: