2304 դիտում
14:52 31-01-2017
Երևանում վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին
2013 թվականից Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում նախատեսվում են նաև բազմաբնակարան շենքերի վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 57 բազմաբնակարան շենքերում նորոգվել է 138 վթարային շքապատշգամբ:
Գործընթացը կշարունակվի նաև 2017 թվականին: Ըստ այդմ, նախատեսվում է 68 շենքերում նորոգել 150 շքապատշգամբ:
Դրանք համարվում են բաժնային սեփականություն, հետևաբար, ըստ էության, պետք է նորոգվեն բնակիչների կողմից ու միջոցներով, սակայն հաշվի առնելով գործի ծախսատարությունը և քաղաքացիների անհավասար հնարավորությունները` Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով բնակիչների խնդրանք-դիմումներին, Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքային բյուջեից ամեն տարի միջոցներ է հատկացնում ծրագրի փուլային իրագործման համար: Տարեկան ծրագրում ներառվում են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ էր ինչպես շինարարության, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման տեսակետից:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
959 դիտում
13:26 31-10-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2014 թվականի ծրագիրը
925 դիտում
16:42 02-06-2015
Մեկնարկել է մայրաքաղաքի վթարային շքապատշգամբների նորոգման տարեկան ծրագիրը
849 դիտում
15:50 30-10-2015
Ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2015թ. ծրագիրը
Այս բաժնից
883 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
691 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2023 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան