Իտալիայի առաջնություն. «Միլանի» հրաշքը Բոլոնիայում. տեսանյութ
Իտալիայի առաջնության 18-րդ տուրի հետաձգված` «Բոլոնիա»-«Միլան» հանդիպումը արտառոց ելք ունեցավ:
Միլանցիները հանդիպման 36-րդ րոպեին մնացին 10 հոգով, 59-րդ րոպեին մրցավարը խաղադաշտից հեռացրեց «Միլանի» ևս մեկ խաղացողի, սակայն «Բոլոնիան» ոչ միայն չկարողացավ իրացնել 2 խաղացողի առավելությունը, այլ նաև խաղավերջում «Միլանը» կարողացավ գոլ խփել և հաղթանակ տանել` 1:0:
18-րդ տուրի մեկ այլ հետաձգված խաղում «Յուվենտուսը» հեշտությամբ 2:0 հաշվով հաղթեց «Կրոտոնեին» եւ 57 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Միլանը» 40 միավորով 7-րդ տեղում է
[b]Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
[/b]«Բոլոնիա» - «Միլան»՝ 0:1
Մարիո Պաշալիչ, 89



