Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի ապրիլյան մատակարարումների արժեքը նվազել է 0.74 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54.64 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի մարտյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 1,13 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.58 ԱՄՆ դոլար։