Քաղաքացին դուրս է եկել տանից և չի վերադարձել
Փետրվարի 7-ին, ժամը 21.41 տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչներից մեկը տանից դուրս է եկել, գնացել Սյունիք գյուղի գերեզմանատուն և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]