211652_close_icon
views-count1064 դիտում article-date 16:58 17-05-2016

80-ամյա քաղաքացին դուրս է եկել տանից և չի վերադարձել. լուսանկար

Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 80-ամյա Սարգիս Սարգսյանի անհետ կորելու դեպքի առթիվ, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: 2016 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 00:15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 1936 թվականին ծնված Ս.Սարգսյանը դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 1936 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ Սարգիս Նիկոլայի Սարգսյանն ունի մոտ 185 սմ հասակ, միջին կազմվածք, փոքր-ինչ նիհարավուն դեմք։ Ալեհեր տղամարդու ձախ թևի ուսի հատվածում առկա է դաջված խաչ: Տանից դուրս գալու օրը՝ ապրիլի 24-ին, նրա հագին եղել է կապույտ ջինսե բաճկոն, սև ջինսե տաբատ, մուգ գույնի վերնաշապիկ, սպիտակավուն կոշիկներ: Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր