211652_close_icon
views-count5231 դիտում article-date 15:37 12-08-2016

Քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել. թարմացված

Օգոստոսի 12-ին, ժամը 09.30-ին Գանձաքար գյուղում կորած Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Օգոստոսի 11-ին, ժամը 11.53-ին Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 20.10-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: *** Օգոստոսի 10-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 80-ամյա Ս. Զ.-ն օգոստոսի 8-ին ժամը 12:00-ի սահմանում տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ս. Զ.-ին (ծնվ. 1938թ.) վերջին անգամ տեսել են «Տլոտ» կոչվող հանդամասի հարակից հատվածում: Հրշեջ-փրկարարները «Տլոտ» կոչվող հանդամասից մինչև «Մուրղուզ» կոչվող լեռ, «Աշնան ծուռթ», «Կանաչ գյոլ» և «Սանդի ուրթ» կոչվող հանդամասերը (մոտ 40 կմ շառավղով) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 3 աշխատակից և տեղի 30 բնակիչ: Մթության և անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 20.35-ին դադարեցվել են Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները:

Նմանատիպ նյութեր