211652_close_icon
views-count1918 դիտում article-date 10:47 27-07-2016

Քաղաքացին դուրս է եկել տանից և չի վերադարձել

Հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ.Կ-ն (ծնված 1934 թ.) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ: Փրկարարները Գյուրջինանց յալը կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ: Ժամը 20.18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 08.00-ին դեպքի վայր են մեկնել 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր