211652_close_icon
views-count1720 դիտում article-date 22:05 07-02-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 7-ին, ժամը 19:28-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ 24» մակնիշի 07 TO 729 և «ГАЗель» մակնիշի 60 VO 060 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր