Ջեյմի Քարագեր. «Լիվերպուլը» ամոթալի քայլ արեց ու կկորցնի հեղինակությունը
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարագերը քննադատել է ակումբին, որը համաձայնվել է մասնակցել աշխատատեղերի պահպանման համար պետական ծրագրին:
Այդ ծրագրի շրջանակներում մերսիսայդցիները աշխատակիցների մի մասին վճարովի արձակուրդ են ուղարկել. 80%-ը վճարելու է պետությունը, իսկ 20%-ը՝ ակումբը:
«Համաճարակի սկզբում Յուրգեն Կլոպը բոլորին համբերություն մաղթեց, առաջին թիմի խաղացողները ակտիվորեն մասնակցեցին աշխատավարձերի նվազեցման ծրագրին:
Ու այդքանից հետո նման ամոթալի քայլի գնալ. հարգանքն ու հեղինակությունը կորելու են: Խեղճ «Լիվերպուլ», գրել է Քարագերն իր թվիթերում:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է մասնակցել այդ ծրագրին և իր աշխատակիցների արձակուրդը վճարելու է սեփական միջոցներից: