43388 դիտում
12:54 06-02-2017
Ողբերգական դեպք Երևանում. 89-ամյա տատիկը բարձրահարկ շենքից իրեն ցած է նետել
Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմեն Տիգրանյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 89-ամյա Մարուսյա Ավետիսյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, 7-րդ հարկից ինքնասպանություն է գործել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
9087 դիտում
18:45 16-04-2014
Երևանում 83-ամյա տատիկը 6-րդ հարկից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. (լրացված)
112324 դիտում
17:03 16-09-2017
Արցախի փողոցի բարձրահարկ շենքից ընկած 7-ամյա երեխայի հետ տանը եղել է տատիկը
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)