211652_close_icon

Երեկ, Կոտայքի մարզում վրաերթ-ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկվածներից 20-ամյա տղան մահացել է․ բժիշկները պայքարում են մյուս վիրավորի կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4123 դիտում article-date 22:03 23-02-2026
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ փետրվարի 22-ին, Իջևան- Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Մ․-ն վարելով «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակը բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Հրայր Ի․-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Եղիազար Հ․-ին, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 23-ին, «Երևան բժշկագիտական կենտրոն»-ից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հրայր Ի․-ին գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես ավելի վաղ հայտնել  էր  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 22-ին, վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում 43-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակով վրաերթի էր ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից այդ պահին իջած 20-ամյա Հրայր Ի․-ին և 35-ամյա Եղիազար Հ․-ին և բախվել «Mercedes»-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-ավտովթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու  Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկները։ 

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ՝ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վաչագան Մովսիսյանի և Արման Դալլաքյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր