112327 դիտում
17:03 16-09-2017
Արցախի փողոցի բարձրահարկ շենքից ընկած 7-ամյա երեխայի հետ տանը եղել է տատիկը
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նիկո Մեժլումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում 7-ամյա Սեդրակ Մ.-ի՝ պատուհանից ընկնելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ հետաքննիչ Ն. Մեժլումյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արցախի փողոցի 18 շենքից, ով նշված շենքի 70 բնակարանի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։
«Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տանը եղել է տատիկը, ով, սակայն, չի նկատել, թե ինչպես է երեխան հայտնվել պատուհանի մոտ ու վայր ընկել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
43388 դիտում
12:54 06-02-2017
Ողբերգական դեպք Երևանում. 89-ամյա տատիկը բարձրահարկ շենքից իրեն ցած է նետել