211652_close_icon
views-count9090 դիտում article-date 18:45 16-04-2014

Երևանում 83-ամյա տատիկը 6-րդ հարկից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. (լրացված)

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Կոմիտասի պողոտայի շենքից մեկից մարդ է ընկել 1-ին հարկի ծածկի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը քաղաքացուն ծածկից դուրս բերելու համար դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն: Ժամանել են նշված կենտրոնի ճգնաժամային կառավարաման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բրիգադը: Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները, քաղաքացիների օգնությամբ շենքին կից օժանդակ շինության տանիքի վրայից, հատուկ պատգարակի և ճոպանների միջոցով իջեցրել են վիրավոր կնոջը, ում տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: *** Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավոր կինը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր