Կանչով մեկնած փրկարարները վատառողջ բնակչին իջեցրել են իր բնակարանից
Հունիսի 17-ին, ժամը 10:49-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները 1974 թ. ծնված Ա. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: