211652_close_icon
views-count4186 դիտում article-date 12:33 05-02-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 4-ին, ժամը 02.17-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ոսկեհասկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 34 SV 185 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Կ.): *** Փետրվարի 4-ին, ժամը 02.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի վերջնամասում ոստիկանության շրջիկ «ՈՒԱԶ» մակնիշի 013 LL 07 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան։ *** Փետրվարի 4-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Պ. Ա.-ին պատկանող խափանված «Ford» մակնիշի 26 AR 799 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղևորներին (թվով 7 հոգի) տեղափոխել են Վարդենիսի ՀՓՋ-ը և հետդարձ ճանապարհին ձյան շերտի արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա 7 ուղևորով:

Նմանատիպ նյութեր