211652_close_icon
views-count4336 դիտում article-date 10:40 03-08-2017

Թրամփը հերքել է իր կողմից Սպիտակ Տունը «աղբանոց» անվանելու մասին շրջանառվող լուրերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մեղադրանքների տարափ է թափել լրատվամիջոցների գլխին և բացարձակ սուտ անվանել տեղեկությունը, թե ինքը Սպիտակ Տունը անվանել է «Իսկական աղբանոց»։ Twitterճի իր էջում ԱՄՆ-ի նախագահը գրել է. «Ես սիրում եմ Սպիտակ Տունը, սա ամենագեղեցիկ շենքերից մեկն է, որ ես երբևիցե տեսել եմ։ Սակայն կեղծ լուրեր են տարածել, թե ես այն աղբանոց եմ անվանել»։ Նշենք, որ ավելի վաղ Golf ամսագիրը հոդված էր հրապարակել, որում հայտնել էր, թե իբր Թրամփը Նյու Ջերսի նահանգում իր գոլֆ-ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Սպիտակ Տունը իսկական աղբանոց է։

Նմանատիպ նյութեր