Սպիտակ Տունը հերքել է Կրեմլին ԻՊ-ի մասին գերգաղտնի տեղեկատվության փոխանցման մասին լուրերը
Վաշինգտոնում հերթական սկանդալն է բարձրացել՝ կապված Washington Post պարբերականի հրապարակման հետ, որում թերթը հայտնում է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գերգաղտնի տեղեկատվություն է հաղորդել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հաղորդում է Ria Novosti-ն։
Հոդվածը Սպիտակ Տունն անվանել է սուտ, սակայն ԶԼՄ-ներն ու դեմոկրատները հասցրել են մեղադրանքների տարափ թափել Թրամփի գլխին։
Թերթը նշել է, թե Լավրովի հետ Թրամփի հանդիպումից հետո Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչները զանգահարել են Հետախուզական գլխավոր վարչություն և Ազգային անվտանգության գործակալություն, որպեսզի «հնարավորինս արագ չեզոքացնեն հասցված վնասը»։
Ավելի ուշ Reuters գործակալությունը նույնպես գրել է, որ Թրամփի վարչակազմի անանուն աղբյուրների կողմից գերգաղտնի տեղեկատվության փոխանցման մասին Washington Post-ի հրապարակումը համապատասխանում է իրականությանը։