Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան տարածքում ականներ են պայթել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղակայված ՌԴ դեսպանատան տարածքի ուղղությամբ ականանետերից կրակ է բացվել։ Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, հայտնում է Mignews-ը։
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, ականանետային կրակն արձակվել է նշնառված՝ Ջոբար շրջանից, որը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության ներքո։
Ականներից մեկը պայթել է դեսպանատան տարածքում, մյուսը՝ գլխավոր մուտքից 20 մետր հեռավորության վրա։
Նույն ժամանակահատվածում Հալեպում կրակ է արձակվել ՌԴ ՊՆ բժշկական կենտրոնը։ Հոսպիտալից հեռացրել են ժամանակակից սարքավորումները։ Բժիշկներն ապահովված են բոլոր այն պարագաներով, որոնք անհրաժեշտ կլինեն նույնիսկ ամենաբարդ վիրահատությունը կատարելու համար։