Միլիարդատեր Վինսենտ Վիոլան հրաժարվել է ԱՄՆ-ի բանակի նախարարի պաշտոնից
Միլիարդատեր և պատերազմի վետերան Վինսենթ Վիոլան հրաժարվել է առաջարկված ԱՄՆ-ի բանակի նախարարի պաշտոնից։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Պենտագոնն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հիասթափված է, սակայն հասկանում է և հարգում պարոն Վիոլայի ընտրությունը»։
Առաջիկայում Մեթթիսը նոր թեկնածուի կառաջադրի, իսկ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վիոլան հրաժարվել է պաշտոնից, քանի որ չի ցանկացել լքել ընտանեկան բիզնեսը։