Գործով վկաները Արարատ Խանդոյանին դեմքով չեն հիշում. փաստաբան
Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին հունվարի 26-ին տեղափոխել են առանց պատուհանների պատժախուց, և միայն պաշտպանի ու ՄԻՊ-ի բողոքներից հետո նրան մեկ օր անց տեղափոխել են սովորական խուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Անդրադառնալով դատավարությանը, փաստաբանը տեղեկացրեց, որ գործով վկայի կարգավիճակ ունեցող ոստիկանության մի քանի աշխատակիցներ իրենց ցուցմունքներում նշել են, որ Արարատ Խանդոյանին դեմքով չեն հիշում:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: