slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ըստ հաղորդման՝ քննիչն ապացույց է կեղծել
211652_close_icon

Ըստ հաղորդման՝ քննիչն ապացույց է կեղծել

views-count2318 դիտում article-date 19:50 03-02-2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: Այսպես, 28.12.2016թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով խուլիգանության մեջ մեղադրվող Նաղաշ Ե.-ի հարևանուհի, քրեական գործով վկա Անահիտ Շ.-ն հայտարարել է, որ 21.05.2016թ.-ին իրեն հարցաքննած` Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը արձանագրությունում ներառել է այնպիսի տեղեկություններ, որոնց մասին հարցաքննվողը ոչինչ չի հայտնել: Այսպես, համաձայն Անահիտ Շ.-ի նախաքննական ցուցմունքի` վերջինս տեսել է, թե ինչպես են իրենց տան մոտ ոստիկանության աշխատակիցները Նաղաշ Ե.-ին ձեռնաշղթաներով ուղեկցում դեպի ավտոմեքենա, նաև լսել է, որ մեղադրյալը հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին` դանակը ձեռքին սպառնալով ինչպես նրանց, այնպես էլ օգնության հասած բուժաշխատակիցներին, ապա` հարվածել և կոտրել է շտապօգնության ավտոմեքենայի դիմապակին: Հետո` արդեն դատաքննության ժամանակ, Անահիտ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հավաստիացրել է, որ ինքը քննիչին նման տեղեկություններ չի հայտնել, սակայն վերջինս դրանք ներառել է հարցաքննության արձանագրությունում, իսկ Անահիտ Շ.-ն, առանց բովանդակությանը ծանոթանալու, ստորագրել է այն: Քննիչի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր