Ձերբակալվել է Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպանը
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը ձերբակալվել է ընտանեկան բռնության կասկածանքով:
Ֆուտբոլիստը մեղադրվում է իր ընկերուհու հանդեպ բռնություն կիրառելու մեջ:Ոտիկանությունը ֆրանսիացու բնակարան է ժամանել գիշերը ժամը 2-ին:
Էրնանդեսը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, իսկ տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել: Այժմ ոստիկանությունը սպասում է բժշկական փորձաքննության եզրակացությանը` ֆուտբոլիստի ընկերուհու ստացած վնասվածքների աստիճանի մասին:
Ձերբակալման պահին 20-ամյա խաղացողը անսթափ վիճակում է եղել: Այսօր նա կկանգնի դատարանի առջև: