Լուիս Էնրիկե. Ինձ պարզապես կսպանեն, եթե Նեյմարին «Ատլետիկոյի» հետ խաղին բաց չթողնեմ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպմանը` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
«Անհամբերությամբ ենք սպասում մեր գլխավոր մրցակիցներից մեկի հետ հանդիպմանը: Դա չենպիոնության համար կարևորագույն խաղ է: Կարևոր են միմյանց միջև խաղերի արդյունքները, գնդակների հարաբերություներրը և այլն:
Ինչ վերաբերում է Նեյմարին հանգիստ տալուն, ապա նա նախորդ խաղում ոտքին հարված էր ստացել: Նրան խաղադաշտ բաց թողնելը մի փոքր ռիսկային է: Սակայն էլ ավելի ռիսկային է նրան բաց չթողնելը. ինձ պարզապես կսպանեն: Հասկացա՞ք: Նեյմարը չի հանգստանա մի պարզունակ կապտուկի համար, նա խաղալու է», ասել է Էնրիկեն:
Նշենք, որ «Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա հունվարի 30-ին` Երևանի ժամանակով 19:00-ին: