Լեգենդար գեներալ Կոմանդոսը մերժել է Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակին մասնակցելու հրավերքը․ Ես եղել եմ Ղարաբաղում
Հայ ռազմական գործիչ, ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համակայկական հասարակական հայրենասիրական կազմակերպության ղեկավար Արկադի Տեր-Թադևոսյանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակի տոնակատարությանը՝ հաշվի առնելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու մասին Մինսկի որոշումը։
Իր ֆեյսբուքյան էջում Կոմանդոսը հրապարակել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի հրավերքը ու իր պատասխանը։
«Հարգելի Իվան Վասիլիի, շնորհակալ եմ Ձեզ հրավերքի համար, բայց հաշվի առնելով, որ ես եղել եմ Ղարաբաղում, ես չեմ կարողանա մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի ստեղծման 90-ամյակին»,- ասվում է գեներալ մայոր Արկադի Տեր –Թադևոսյանի պատասխանում։