Ջոն Թերի. Խիստ հիասթափված եմ, որ Իվանովիչը հեռացավ
«Չելսիի» ավագ Ջոն Թերին հրաժեշտի խոսքեր է ասել սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հասցեին, որն այսօր լոնդոնյան ակումբից տեղափոխվեց ռուսական «Զենիթ»:
«Խիստ հիասթափված եմ, որ Իվանովիչը հեռացավ «Չելսիից»: Մեծագույն ֆուտբոլիստ, որն այս տարիների ընթացքում սուժեղ բնավորությամբ է աչքի ընկել և կարևոր դեր է խաղացել թիմի հանդերձարանում:
Հաջողություն եմ քեզ մաղթում, ընկեր: Դու «Չելսիի» հետ նվաճել ես հնարավոր ամեն ինչ և թիմի իսկական լեգենդ ես», գրել է Թերին Ինստագրամի իր էջում: