ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է «Թուրքական հոսք»-ի մասին համաձայնագիրը
ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդում է Interfax-ը։
Խորհրդի փոխխոսնակ Իլիաս Ումախանովի խոսքով՝ փաստաթղթի վավերացումը կարևոր ոչ միայն տնտեսական ու ռազմավարական տեսանկյունից, այլ նաև քաղաքական ազդանշան է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։
Այն ստորագրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, Ստամբուլում։ Համաձայնագրի իրագործման պատասխանատվությունը դրվել է ռուսական «Գազպրոմ» և թուրքական «Բոթաս» ընկերությունների վրա։ Կկառուցվի գազատար, որը կանցնի Սև ծովի հատակով՝ երկու ճյուղով։ Ճյուղերից մեկը գազ կմատակարարի Եվրոպային, մյուսը նախատեսված կլինի Թուրքիայի համար։