Էրդողանը վավերացրել է Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է խորհրդարանի կողմից ընդունված Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք» նախագծի գազատարի շինարարության վերաբերյալ համաձայնագիրը։ Այդ մասին հայտնել է Resmi Gazete-ը։
Փաստաթղթում ասվում է, որ 6765 համարի օրենքը ճանաչվում է վավերացված։ Միջկառավարական համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին։ Թուրքիայի խորհրդարանում համաձայնագրին կողմ էր քվեարկել 210 պատգամավոր, դեմ՝ 7-ը, իսկ 6 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմ»-ը մոտ 40 մլրդ ռուբլի է պատրաստվում ուղղել գազատարի շինարարությանը։