Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Թուրքական հոսք» նախագծի համաձայնագիրը
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք» նախագծի իրականացման վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդում է Ria Novosti-ն։
Համաձայնագրին կողմ է քվեարկել 210 պատգամավոր, դեմ՝ 7-ը, իսկ 6 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Փաստաթուղթն այժմ պետք է վավերացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որից հետո այն ուժի մեջ կմտնի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմ»-ը մոտ 40 մլրդ ռուբլի կուղղի շինարարությանը։ Միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին։