ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Սիրիայում ՌԴ Ռազմատիեզերական ուժերի տեղակայման մասին համաձայնագիրը
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր վավերացրել է Սիրիայում ՌԴ Զինված ուժերի ավիացիոն խմբի ոչ շտապ տեղակայման մասին համաձայնագիրը, հաղորդում է Ria Novosti-ն։
Համապատասխան համաձայնագրում, որը ստորագրվել է 2015 թվականին, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ռուսական կողմի ներկայացուցիչների կողմից, ոչ փոխհատոցվող հիմքով ռուսական կողմին կտրամադրվի Լաթաքիա նահանգի Հմեյմիմ ավիաբազան՝ անհրաժեշտ տարածքով ու ենթակառուցվածքներով։
Ավիացիոն խումբը կընտրվի ռուսական ու սիրիական իշխանությունների համաձայնությամբ։