Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային իրավունքը խախտելու մեջ
Միացյալ Նահանգներն այլ երկրների նկատմամբ ցուցադրում է իր խտրական դիրքորոշումը, ինչպես նաև միջազգային նորմերը չնկատելու իրենց ցանկություն։ Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Այսօր այն ժամանակները չեն, երբ կարող ես բաժանել ազգերին»,-ասել է Ռուհանին և հավելել, որ իր երկրի քաղաքացիների համար վիզաների արգելափակումը քաղաքական նորույթի մոտեցում է։
Իրանի նախագահը նաև սուտ է անվանել ամերիկյան կառավարության այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը հանդես է գալիս միայն Իրանի կառավարության դեմ, իսկ իրանական ժողովրդին համարում է բարեկամ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին հրամանագիր ստորագրեց, որի համաձայն՝ Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի, Իրաքի և Եմենի փախստականների մուտքը 120 օրով դադարեցվում է։