Օսկանյանի կուսակցությունը փակում է մարզային գրասենյակները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Նախընտրական այս շրջանում, երբ տարբեր կուսակցություններ մարզային գրասենյակներ են բացում, Օսկանյանի կուսակցությունը փակում է դրանք։
Սեյրան Օհանյանի վերջնական առաջադրումից հետո միայն պարզ կդառնա՝ նոր ֆինանսական միջոցներ կներդրվե՞ն գրասենյակների վերաբացման համար, թե՞ ոչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]