2007 դիտում
11:13 01-02-2017
ՄԱԿ ԱԽ-ն հորդորում է Սիրիայի հակամարտող կողմերին մասնակցել Ժնևում կայանալիք բանակցություններին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Սիրիայի հակամարտող կողմերին մասնակցել Ժնևում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին, որոնք նախատեսված են անցկացնել փետրվարի 20-ին, հայտնում է Ria Novosti-ն։
«Անվտանգության խորհրդի անդամներն ակնկալում են միջսիրիական բանակցությունների վերսկսում, աջակցում Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրային, որքան հնարավոր է, շուտ վերսկսել Ժնևում բանակցությունները, և կոչ անումհակամարտող կողմերին առանց որևէ նախապայմանների մասնակցել դրանց»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ԱԽ-ն հունվարի 23-24-ին Աստանայում անցկացված բանակցություններն անվանել է կարևոր քայլ՝ դեպի միջսիրիական բանակցային գործընթացի վերսկսում՝ ՄԱԿ ԱԽ-ի հովանու ներքո։
Նշենք, որ ավելի վաղ դե Միստուրան հայտարարել էր, որ եթե սիրիական ընդդիմության պատվիրակության կազմը մինչև փետրվարի 8-ը չկազմվի, ապա ինքն անձամբ այն կկազմի։
Նմանատիպ նյութեր
2457 դիտում
16:46 20-03-2017
Սիրիայի ընդդիմությունը հաստատել է Ժնևում կայանալիք միջսիրիական բանակցություններին իր մասնակցությունը
4300 դիտում
15:57 26-11-2017
Սիրիայի քրդերը Ժնևում կայանալիք բանակցություններին չեն հրավիրվել
1371 դիտում
00:14 21-02-2014
ՄԱԿ-ը կոչ է արել Կիևում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր