211652_close_icon

Սիրիայի ընդդիմությունը հաստատել է Ժնևում կայանալիք միջսիրիական բանակցություններին իր մասնակցությունը

views-count2523 դիտում article-date 16:46 20-03-2017
Սիրիական ընդդիմության հարցերով գերագույն կոմիտեն հաստատել է, որ պատրաստվում է մասնակցել Ժնևում կայանալիք միջսիրիական բանակցություններին։ Այդ մասին հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով պատվիրակության ներկայացուցիչներից Յահիա ալ-Արիդիին։ «Հրավերքներն ուղարկվել են, պատվիրակությունը կժամանի այս ամսվա 22-ին, որպեսզի 23-ին սկսի բանակցությունները»,-ասել է ալ-Արիդին։ Վերջինիս խոսքով՝ կոմիտեն լրջորեն է պատրաստվել կայանալիք բանակցություններին։ Պատվիրակության կազմում կլինեն նաև զինված խմբավորումների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ջեյշ ալ-Իսլամ»-ի ներկայացուցիչ Մոհամմեդ Ալլուշը։

Նմանատիպ նյութեր